Իսրայելում օնլայն համալսարան կստեղծի արաբ և հրեա երիտասարդների համար
Իսրայելի Խաղաղության շարժման նախաձեռնությամբ առաջիկայում կստեղծվի օնլայն համալսարան` միաժամանակ արաբների և հրեաների համար, հաղորդում է Associated Press-ը:
Թեև նմանատիպ համալսարանները նորարարություն չեն, սակայն այս մեկն իր տեսակի մեջ եզակի կլինի, քանի որ այն նախատեսված է միայն Միջին արևելքում բնակվող արաբների և իսրայելցիների համար:
Շարժման ներկայցուցիչ Ուվի Սավիրը նշել է, որ օնլայն համալսարանը հնարավորություն կտա իր ուսանողներին մասնագիտանալ կառավարման, հասարակական կապերի և հաղորդակցության ոլորտներում:
Նախատեսվում է, որ նոր համալսարանն իր աշխատանքը կսկսի այս տարվա սեպտեմբերին և հիմնովին կփոխի Միջին արևելքի երիտասարդության փոխհարաբերությունները:
Նախագիծն արդեն գրավել է 85 հազար երիտասարդների ուշադրությունը, որոնց ¼ մասը եգիպտացիներ են:









