Հորդանանում քրիստոնյա կինը հեռացվել է աշխատանքից գլխաշոր չկրելու համար

10:58 • 24.05.12

Հորդանանի Dubai Islamic Bank –ի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է մի քրիստոնյա կնոջ, ով հրաժարվել է աշխատավայրում գլխաշոր կրել, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

«Բանկի տնօրինությունը գլխաշոր կրելու խնդրանքով դիմել է Վիվյեն Սալամեհին` նշելով, որ դա աշխատանքային դրես կոդի պարտադիր մասն է: Սակայն կինը հրաժարվել է` ասելով, որ դա դեմ է իր սկզբունքներին: Մեր բանկում աշխատում են ևս 5 քրիստոնյա կանայք, ովքեր բանկի դրեսկոդի համաձայն կրում են գլխաշոր»,- հայտնել է Dubai Islamic Bank-ի խոսնակ Իման Աֆանեհը:
 

Սալամեհն իր հերթին նշել է, որ բանկի` դրես կոդի վերաբերյալ կետում գլխաշոր կրելու մասին որևէ կետ չկա, իսկ այն կրել ստիպելն իր ազատության իրավունքի ոտնահարում է: