Вечер перестает быть томным. Կարեն Քոչարյանը՝ Ծառուկյանի հայտարարությունից բխող հնարավոր զարգացումների մասին

13:42 • 24.05.12

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը <Բարգավաճ Հայաստանի>՝ կոալիցիային չմիանալու որոշումը Tert.am-ի հետ զրույցում առայժմ մեկնաբանեց մեկ նախադասությամբ. «вечер перестает быть томным»։

Այլ խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, դաշտը դուրս է գալիս լճացումից:

Նշենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը այս պահին պատրաստ չեն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և դրանից բխող քայլերը մեկնաբանելուն. ՀՀԿ-ական վերնախավը անջատել է հեռախոսները, իսկ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից և «Ժառանգությունից» կամ պատասխանում են, որ Ծառուկյանի հայտարարությունից տեղյակ չեն կամ տեղյակ են, բայց դեռ լավ չեն ծանոթացել կամ պարզապես չեն պատասխանում: