Ինքնաբացարկ են ներկայացրել Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և այլք
Հանրապետական կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել կուսակցության 253 հոգանոց համամասնական ցուցակից 67 հանրապետականների ինքնաբացարկի մասին դիմումներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինքնաբացարկ ներկայացրած հանրապետականները, հիմնանակում, գործադիրի ներկայացուցիչներ են:
«Գործող որևէ պատգամավոր ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:









