Ամերիկացի ոստիկանը ձերբակալվել է հարևանի տանը ներքնազգեստ լվանալու համար

17:06 • 24.05.12

Ամերիկացի ոստիկան Ջեյսոն Ռոկկոն ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի քանի անգամ ներխուժել է հարևանի բնակարան և օգտագործել նրա լվացքի մեքենան, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

 

Փենսիլվանիայի Ավալոն քաղաքի բնակիչը հանկարծակիի է եկել, երբ հայտնաբերել է, որ էլեկտրաէներգիայի վարձը չափից շատ է, սակայն այդ ժամանակահանտվածում ինքը չի բնակվել բնակարանում:

 

Տանտերը որոշել է ինքնուրույն պարզել խնդիրը: Մի օր, մտնելով բնակարան նա գտել է իր հարևան ոստիկանի կեղտոտ ներքնազգեստն ու լվացքի միացված մեքենան:

 

Ձերբակալվապ Ռոկկոն ոստիկաններին պարզաբանել է, որ նա ընդամենը ցանկացել է լվացք անել: