Լոս Անջելեսում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների գործածումը
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշմամբ` խանութներում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառումը, գրում է Reuters-ը:
Քաղաքի շուրջ 7500 խանութներից խոշորներին 6 ամիս ժամանակ կտրամադրվի պոլիէթիլենային տոպրակների կրիառումից հրաժարվելու համար, իսկ համեմատաբար փոքրերին` 12 ամիս:
«Այս որոշումն ընդունելով` մենք մեկ քայլով մոտեցանք Լոս Անջելեսն ավելի մաքուր, կանաչ և բնակության համար բարենապաստ քաղաք դարձնելուն: Հուսով եմ, որ մյուս քաղաքները, նահանգներն ու երկրները ևս օրինակ կվերցնեն մեզանից և կհրաժարվեն պոլիէթիլենային տոպրակների կիրառումից»,- նշել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էնթընի Վիլարայգոսան:
Լոս Անջելեսը նահանգում արդեն 47-րդ քաղաքն է, որն այսպիսի որոշում է ընդունում:









