Բրիտանացի խոհարարը պատրաստել է աշխարհի ամենամսոտ սենդվիչը (տեսանյութ)
Բրիտանացի խոհարար Թրիսթան Ուելչը 4 ժամում պատրաստել է աշխարհի ամենամսառատ սենդվիչը, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Հսկա սենդվիչը պատրաստված է մսամթերքի 41 շերտերից և այն ուտելու համար տասը ժամ է անհրաժեշտ: Սենդվիչի բարձրությունը 38սմ է իսկ երկարությունը` 61սմ:
Այն պարունակում է մոտ 1.5կգ ազդրամիս, 2-ական կգ սալամի տեսակի երշիկ, խոզապուխտ, հավի միս, 1կգ նրբերշիկ և 720գ չորիզո տեսակի երշիկ: Սենդվիչում կա նաև պանիր, թթու վարունգ և սոխ:
«Մենք ենթադրում ենք, որ միայն շատ համարձակները ցանկություն կունենան համտեսել սենդվիչը»,- ասել է Ուելչը:









