Հունական հիվանդանոցը սպառնում է նորածնին չհանձնել մորը` ծննդաբերության գումարը չվճարելու դեպքում

12:50 • 24.05.12

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Helena Venizelou Maternity հովանդանոցի տնօրինությունը սպառնում է չհանձնել նորածին երեխային մորը, եթե նա չկարողանա վճարել ծննդօգնության համար նախատեսված 1200 եվրոն, գրում է Daily Mail-ը:

 

«Հիվանդանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը ինձնից 1200 եվրո գումար պահանջեց կեսարյան հատման համար և նշեց, որ թույլ չի տա երեխայի տուն տանել, եթե այդ գումարը չվճարվի»,- ասել է մայրը:

 

Կինը նաև ավելացրել է, որ հիվանդանոցի տնօրինությունը նմանտիպ սպառնալիքով իրեն դիմել էր նաև 2 տարի առաջ առաջին երեխան ծննդաբերելուց հետո:

 

Այժմ մայրը հայտնվել է անելանելի դրության մեջ, քանի որ բավարար դրամական միջոցներ չունի իր երեխային հետ ստանալու համար: