Թուրքը Facebook-ում գրել է, որ սպանելու է բրիտանացի կնոջն ու զոքանչին (լուսանկարներ)

15:24 • 24.05.12

Այսօր Բրիտանիայում՝ Օքսֆորդի Թագի դատարանում, դատական լսումներ են սկսվել Էնսար Գոլի գործով, որն անցած սեպտեմբեր մահացու դանակահարել էր իր բրիտանացի կնոջն ու նրա մորը՝ ցնցելով ողջ Բրիտանիան:

 

22-ամյա թուրքը նախ իր մտադրության մասին ստատուս էր գրել Facebook-ում՝ հայտնելով. «Բոլոր անգլիական թերթերը վաղը կխոսեն իմ մասին: Խելառ գայլ, թուրք, որը Լոնդոնը պատեց արյունով: Դանակը պատրաստ է: Գիտեք՝ ես լավ եմ դանակ բանեցնում»:

 

Դրանից առաջ` կնոջ հետ վիճաբանելուց հետո,  նա սեռական հարաբերություն էր ունեցել մեկ այլ կնոջ հետ:

 

Սեփական կնոջն ու զոքանչին սպանելուց հետո նա փորձել էր սպանել նաև ընտանիքի բարեկամներից մեկին: Իսկ 28-ամյա կնոջ 3 տարեկան աղջկան քարշ տվել փողոցներով՝ դանակը ձեռքին:

 

Բրիտանուհին 2 երեխայի մայր էր, Գոլի հետ ծանոթացել էր Թուրքիայում հանգստանալիս, մեկ ամիս անց նրանք ամուսնացել էին, Գոլը տեղափոխվել էր Անգլիա, սակայն իրեն «երջանիկ չէր զգացել»: Բացի այդ կնոջը կասկածել էր դավաճանության համար:

 

Գոլը չի ընդունում 2 սպանության և սպանության 1 փորձի մեղադրանքները: