Պակիստանում ծծմբաթթվից տուժածներին անհանգստացնում է իրենց մասին «օսկարակիր» ֆիլմը (լուսանկարներ)
Ծծմբաթթվից տուժած կանայք դիմել են իրենց մասին նկարահանված և «Օսկարի» արժանացած վավերագրական ֆիլմի հեղինակներին՝ խնդրելով, որ Պակիստանում դադարեցվի այդ ֆիլմի ցուցադրությունը, քանի որ դրանով վտանգվում է իրենց կյանքը, հաղորդում է BBC-ն:
«Փրկելով երեսները» ֆիլմի ռեժիսոր Շարմին Օբայդ-Չինոյը, ով այս տարի փետրվարին Պակիստանին երկրի պատմության մեջ ամերիկյան կինոակադեմիայի առաջին մրցանակը բերեց, ավելի վաղ հայտարարում էր, որ ընտանեկան բռնության զոհերը իրենք են պայմանագիր ստորագրել ֆիլմի համաշխարհային ցուցադրության համար:
Այնուամենայնիվ, ծծմբաթթվի այրվածքները վերապրած կանայք ֆիլմը ստեղծողներին պաշտոնական դիմում են ուղարկել, որով խնդրում են իրենց երկրում այն չցուցադրել:
Պակիստանի ընտանեկան բռնությունից տուժածների հիմնադրամը 2011թ. կանանց վրածծմբաթթու լցնելու ավելի քան 100 դեպքի մասին է տեղեկացվել, սակայն կազմակերպության աշխատակիցները համոզված են, որ իրականում նման դեպքերը ավելի շատ են, և բազմաթիվ զոհեր լռում են, քանի որ վախենում են իրենց կյանքի համար:










