Գորիսում 3 մարդ թունավորվել են խանութից գնած սննդամթերքի պատճառով

10:14 • 24.05.12

ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 23-ին, ժամը 02.50-ին, քաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեք տղամարդ:

 

Պարզել է, որ նրանք մայիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի խանութներից մեկից գնել են սննդամթերք և ընթրել, այնուհետև մայիսի 23-ին, ժամը 01.30-ի սահմաններում, ինքնազգացողությունները վատացել է, և տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: