Շիրակի մարզի Ախուրյան գյուղում օձը խայթել է 25-ամյա երիտասարդի

11:18 • 24.05.12

Մայիսի 23-ին Շիրակի մարզից հայտնել են, որ օձի խայթոցից թունավորմամբ ժամը 12.50-ին Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի բնա-կիչ` 1987 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է: