Իսպանիայի խորհրդարանը մերժել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

17:40 • 24.05.12

Իսպանիայի խորհրդարանի երկու պատգամավոր Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ են ներկայացրել, որը, մերժվել է օրենսդրի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:
 

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, նախագծին կողմ է քվեարկել 3, դեմ` 36 պատգամավոր:
 

Իշխող կուսակցության մամուլի խոսնակ Խոսե Մարիա Բենեյտոն հայտարարել է, որ իրենք դեմ են պատմական հարցերի քննարկմանը, և նախընտրում են դրա փոխարեն խրախուսել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը:
 

«Ինչպես և Ֆրանսիայի դեպքը ցույց տվեց, նման որոշումները բացասաբար են ազդում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հաշտեցման գործընթացը խթանելն ավելի ճիշտ լուծում կլինի»,- ասել է նա: