ԱՄՆ հատուկ ծառայությունները կոտրել են «Ալ Կաիդայի» կայքերը
ԱՄՆ հատուկ ծառայությունները հաջողությամբ կիբեռհարձակում են իրականացրել Եմենի «Ալ Կաիդայի» ճյուղի կայքերի վրա, հայտարարել է ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Պետդեպարտամենտի` կիբեռանվտանգության մասնագետները կոտրել են «Ալ Կաիդայի» եմենյան կայքերը»,-հայտարարել է նա:
Նա տեղեկացրել է, որ հատուկ ծառայություններին հաջողվել է կայքերից կարևոր տեղեկություններ ստանալ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել էին, որ պատրաստվում են կիբեռհարձակումներ իրականացնել թշնամիների դեմ:
Կիբեռղեկավարության հետախուզության կառավարման ղեկավար Սեմուել Քոքսը հայտարարել էր սակայն, որ «կիբեռզենքի» կիրառումը հնարավոր է միայն գործողության վերաբերյալ համաձայնությունից և կառավարական ամենաբարձր մակարդակով հաստատումից հետո:









