Հրդեհ ամերիկյան ատոմային սուզանավում. կան տուժածներ

09:04 • 24.05.12

ԱՄՆ-ի Մեն նահանգի Փորթսմութ նավահանգստում գտնվող «Մայամի» ատոմային սուզանավում հրդեհ է բռնկվել:

 

Պատահարի հետևանքով 4 մարդ է տուժել, որոնց բաց են թողել առաջին բժշկական օգնության ցուցաբերումից հետո:

 

Նավահանգստի աշխատակիցները տեղեկացրել են , որ հրդեհի օջախը եղել է նավի առաջնամասում, իսկ ռեակտորն անջատված է եղել և հրդեհի արդյունքում չի վնասվել:

 

Հրդեհի պատճառները ճշտվում են: