Ռուս- վրացական պատերազմի զոհերի հուշակոթող կկանգնեցվի Բաթումիում
Բաթումիի քաղաքապետարանը 2008թ.-ին Ռուս-վրացական պատերազմի զոհերի հուշակոթողի էսքիզների մրցույթ է հայտարարել, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով «25-րդ հեռուստաալիք»-ին: Էսքիզների ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Հաղթողը կպարգևատրվի 13.000 լարիով (8.000 դոլար):
Հուշակոթողը կկանգնեցվի քաղաքային այգում, որը կրում է պատերազմի հերոսների անունը: Նախատեսվում է այն կանգնեցնել մինչև տարեվերջ:
Նման հուշակոթող նախատեսվում էր կանգնեցնել նաև Գորիում` Ստալինի ապամոնտաժված արձանի տեղում, սակայն հետագայում այն հետաձգվեց:










