Գայլային հարձակում Լոռու մարզի Արջուտ գյուղում

08:50 • 24.05.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու Մարզի Արջուտ գյուղում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմում գտնվող անասունների վրա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար:


Լոռու մարզի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու համար: