Վարշավայում Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբ է պայթել

17:55 • 24.05.12

Լեհաստանի մայրաքաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է պայթել: Երկու մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում են լեհական լրատվամիջոցները:

 

Միջադեպը տեղի է ունեցել մետաղաջարդոնի պահեստում Բելանի թաղամասում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մեկը փորձել է քանդել ռումբը: