Anonymous-ը կանադացի ուսանողներին կսատարի Formula1-ի կայքի վրա հարձակումով
Anonymous խումը սպառնացել է հարձակվել Formula1-ի կայքի վրա և այդ կերպ սատարել կանադացի ուսանողներին, որոնք ցույցեր են անում ուսման վճարների կտրուկ բարձրացման դեմ, գրում են կանադական լրատվամիջոցները:
Հունիսի 10-ին Մոնրեալում նախատեսված է Formula1-ի հերթական Գրան պրին: Հաքերները սպառնում են հունիսի 7-ից 10-ը ներառյալ «անջատած պահել» Formula1-ի բոլոր ինտերնետ ռեսուրսները և քաշել սերվերների ու տվյալների բազաների պարունակությունը: Հարձակման կենթարկվեն «թագավորական» ավտոարշավի հետ կապ ունեցող նաև այլ կայքեր ևս:
Հաքերները մարդկանց զգուշացրել են առցանց Formula1-ի տոմսեր չգնել, քանի որ հարձակման հետևանքով նրանց անձնական և բանկային քարտի տվյալները կարող են տարածվել:
Քվեբեկում ուսանողները փետրվարից բողոքում են ուսման վճարները 82%-ով թանկացնելու` իշխանությունների մտադրության դեմ:
Anonymous-ը Formula1-ին թիրախ էր դարձրել նաև ապրիլին՝ ուշադրություն հրավիրելու Բահրեյնում շիաների ցույցերի վրա:









