Լիբանանի և Իսրայելի միջև թշնամшնքի դադարեցումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա․ Ժոզեֆ Աուն

23:07 • 27.11.26

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կատարում այն ​​պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են իսրայելական զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայում հարավային սահմանին։

«Մենք շահագրգռված ենք Իսրայելի հետ թշնամանքի դադարեցմամբ և լուրջ ենք տրամադրված հունիսի 26-ին ԱՄՆ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում»,-ընդգծել է Լիբանանի նախագահը։

Աունը հույս է հայտնել, որ Իսրայելի նոր կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը և կկատարի իր պարտավորությունները։

Նա կարծում է, որ երկու երկրների միջև թշնամանքի դադարեցումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։