Մեծ Բրիտանիայի դատարանն Ասանժին Շվեդիային հանձնելու որոշում է կայացրել

12:51 • 30.05.12

Մեծ Բիտանիայի Գերագույն դատարանը Wikileaks կայքի հիմնադիր` Ջուլիան Ասանժի գործով վճիռ է կայացրել, համաձայն որի` Ասանժին կարտահանձնեն Շվեդիա, հաղորդում է Reuters-ը:

 

Ավստրալիայի քաղաքացի Ասանժը մեղադրվում է սեռական ոտնձգություններ իրականցնելու մեջ: Նա մերժում է մեղադրանքները` պնդելով, որ այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

 

Այժմ Ասանժը մտադիր է դատարանի վճիռը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, սակայն փաստաբանները գտնում են, որ այդ քայլն էական արդյունք չի տա արտահանձնման վճիռը փոխելու հարցում: