Ուկրաինացին աշխարհի լավագույն բարմե՞նն է (տեսանյութ)

15:42 • 30.05.12

Օրերս ուկրաինական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող Got Talent միջազգային նախագծի շրջանակներում հանդես է եկել երիտասարդ բարմեն Ալեքսանդր Շտիֆանովը, հայտնում է orange.co.uk կայքը:

 

Բարմենի հնարքները զարմացրել են թե ժյուրիի անդամներին, թե հանդիսատեսին ու հեռուտադիտողներին: Շտիֆանովը մեծ վարպետությամբ րոպեներ շարունակ խմիչքների շշեր է պտտեցրել ու բեմահարթակում ձեռնածության բարդ շարժումների միջոցով մի քանի կոկտեյլ պատրաստել:

 

Տեսանյութը մեծ տարածում է գտել նաև համացանցում, միայն YouTube կայքում այն դիտվել է ավելի քան 1.5մլն անգամ: Հազարավոր մարդիկ իրենց մեկնաբանություններն են գրել, Շտիֆանովին բնութագրելով իբրև` «աշխարհի ամենալավ բարմեն»: