ԱՄՆ-ում նեոնային լույսը միացրած են թողել 77 տարի. հոսանքի վարձը՝ 17 հազար դոլար (լուսանկարներ)

16:55 • 30.05.12

Լոս Անջելեսում Clifton’s Cafeteria ռեստորանում անցկացվող վերանորոգման աշխատանքի ժամանակ հայտնաբերվել է, որ այդտեղ նեոնային լույս է վառվում և վառվում է արդեն 77 տարի, տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Ըստ ռեստորանի շենքի տիրոջ` զարմանալի չէ, որ նեոնը վառված է մնացել տասնամյակներ շարունակ: Ուշագրավ է, սակայն, որ լույսը կանանց զուգարանում են միացրած թողել:

 

Լույսը չանջատելը հնարավոր է պատճառաբանել թերևս Մեծ դեպրեսիայի հանգամանքով, որի շրջանում՝ 1930-ականներին և վառվել է: Էլեկտրաէներգիայի վարձը կազմում է մոտ 17 հազար դոլար:

 

Նաև՝ Կալիֆորնիայում է վառվում աշխարհի «ամենաերկարակյաց» էլեկտրական լամպը՝ արդեն 110 տարի: