Երևանում շարունակվում են տեղադրվել տեսախցիկներ և արագաչափ սարքեր. Ոստիկանություն

16:07 • 30.05.12

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունը, 2012թ. հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևանում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման՝ նոր տեղադրված տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում։

 

Աբովյան-Մոսկովյան փողոցներ,
Գրիգոր Լուսավորչի- Բեյրութի փողոցներ,
Գրիգոր Լուսավորչի-Իտալիայի փողոցներ,
Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց,
Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց,
Կիևյան- Օրբելի փողոցներ,
Ազատության պողոտա-Թբիլիսյան խճուղի,
Սեբաստիա-Րաֆֆու փողոցներ,
Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց,
Պարույր Սևակի-Ռուբինյանց փողոցներ,

 

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել
ճանապարհային երթևեկության կանոնները: