Լիբերիայի նախկին նախագահին 50 տարվա ազատազրկման են դատապարտել

14:36 • 30.05.12

Միջազգային քրեական դատարանը մարդկության դեմ հանցագործությունների համար 50 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին, հաղորդում է Associated Press-ը:

 

Թեյլորը մեղադրվում է Լիբերիայի հարևան Սիերա Լեոնեյում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում 50 հազարից ավելի մարդկանց սպանությունն իրականացնելու հարցում ապստամբներին աջակցելու մեջ:

 

ՄՔԴ-ի գլխավոր դատավոր Ռիչարդ Լասիքի որակմամբ ` Թեյլորի կողմից իրականցված հանցագործությունները «ծանրության և դաժանության առումով ուղղակի սարսափելի են»:

 

64-ամյա Թեյլորն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին նախկին նախագահն է, ով դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի կողմից: