Չելյաբինսկում հայերի ու տաջիկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Չելյաբինսկում մայիսի 28-ին` Երևանի ժամանակով 20.40-ին, հայերի ու տաջիկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը: Վիճաբանությունը ծագել է քաղաքի «Տրակտոր» սառցադաշտի հարևանությամբ ու վերաճել կռվի:
Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 50 մարդ: Ականատեսների վկայությամբ` կռվի ժամանակ հրազեն է կիրառվել: Քաղաքի բնակիչները ոստիկանություն են կանչել, և ժամը 21.30-ին ծեծկռտուքն ավարտվել է:
Ձերբակալվածների թվի, հնարավոր վիրավորների մասին չի հաղորդվում:









