Իտալիայում փակվել են Ferrari-ի, Maserati-ի, Ducati-ի, Lamborghini-ի գործարանները

13:26 • 30.05.12

Իտալական Մոդենա քաղաքը ցնցած 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ստիպել է Ferrari, Maserati, Ducati և Lamborghini ավտոարտադրողներին դադարեցնել գործարանների աշխատանքը:

 

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով ամենից շատ տուժել են նաև Մեդոլա, Կավեցո և Միրանդոլա քաղաքները:

 

Նշված մակնիշների գործարանների վնասների կամ փակված մնալու ժամկետների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան: