Դեյր էզ Զորում դարձյալ նավթամուղ է պայթեցվել

18:51 • 30.05.12

«Զինված ահաբեկչական խմբավորումները» Սիրիայի արևելյան Դեյր Էզ զոր քաղաքում պայթեցրել են նավթամուղը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:


Անցյալ տարվա մարտ ամսից, Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրների թիրախում նավթամուղներն ու գազատարները հաճախ են հայտնվում:
 

Արդեն մեկ տարուց ավելի շարունակվող ցույցերի և բախումների ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ուժային կառույցների շրջանում: ՄԱԿ-ի դիտորդների կողմից Սիրիայում իրականացվող առաքելությունը նույնպես չնպաստեց երկրում խաղաղության հաստատմանը: