Ոստիկանությունից հերքում են, որ կամրջից նետված աղջկան սպանել են, աղջկա հայրը կրկին կհարցաքննվի (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլի 18-ին Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանի քրեական գործով դատաբժշկական եզրակացությունը պատրաստ չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումներից մեկի ` ապրիլի 18-ին Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանի հայրը՝ Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը, թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել , որ իր աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են՝ ասելով. «…Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ո՞ւմ ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից»:
Մեր տեղեկություններով՝ նախաքննությունը վարող մարմինը պատրաստվում է Սուսաննա Սարգսյանի հորը կրկին հարցաքննել, թե որտեղից նրան այդպիսի տեղեկություններ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









