Ադրբեջանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին

13:10 • 30.05.12

Ադրբեջանը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Իրանում իր դեսպանին:
 

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, դեսպան Ջավանշիր Ախունդովը այսօր արդեն ժամանել է Բաքու:
 

Ավելի վաղ Իրանը հետ էր կանչել Ադրբեջանում երկրի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին: Պատճառը` Բաքվում իրանական դեսպանատան մոտ անցկացված ցույցերի ժամանակ տեղի ունեցած միջադեպն էր, որի ընթացքում ադրբեջանցի ցուցարարները պատռել էին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները:

 

Իրանը նաև փակել էր Ադրբեջանի հետ սահմանային մի անցակետ` դժվարացնելով Ադրբեջանից եկող բեռնատար և մարդատար ավտոմեքենաների մուտքը Իրան: