Հնդկաստանում ջիփն ընկել է ձորը. 13 զոհ
Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի սահմանին ավտովթարից 13 մարդ է զոհվել: Tata Sumo-ն 300 մետր բարձրությունից ընկել է ձորը, հայտնում է yespunjab.com-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը բարդ լեռնային ճանապարհին: Զոհերի թվում են 3 երեխա և 6 կին:
Նախօրեին Մահարաշտրա նագանգում 26 մարդ էր զոհվել, 27-ը վիրավորվել էր ավտոբուսի պայթյունից:









