100 տարեկանում վախճանվել է ճապոնացի հայտնի կինոռեժիսոր Սինդո Կանետոն

13:06 • 30.05.12

100 տարեկանում Տոկիոյի իր բնակարանում մահացել է ճապոնական կինեմատոգրաֆի դասականներից մեկը` կինոռեժիսոր, սցենարիստ Սինդո Կանետոն, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

 

Նա համարվում էր ճապոնական և համաշխարհային կինեմատոգրաֆի գործող ամենատարեց ռեժիսորներից մեկը` վերջին ֆիլմը նկարահանել էր 99 տարեկանում:

 

Ճապոնացի ռեժիսորն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 40-ականներին: Սակայն համաշխարհային հռչակ է բերել «Մերկ կղզին» ֆիլմը, որը 1961թ. «Մոսկվայի միջազգային կինոփառատոնում» արժանացել է գլխավոր մրցանակի: Ավելի ուշ նրա ևս մի քանի ֆիլմեր մրցանակներ են ստացել Մոսկվայի, Վենետիկի, Տոկիոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում:

 

Ստեղծագործական գործունեության ընթացքում Կանետոն նկարահանել է 45 ֆիլմ և գրել է ավելի քան 150 սցենար: