Ճապոնացին խեղդել է կնոջը և 10 տարի նրա դիակը պահել սառցարանում
Ճապոնիայի 80-ամյա բնակիչ Միսայիչի Յամադան ազատազրկման է դատապարտվել սեփական կնոջը խեղդելու և նրա դիակը 10 տարի շարունակ սառցարանում պահելու համար, գրում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 2002թ.-ին խեղդամահ արված կնոջ դիակ, այն բանից հետո, երբ մահացածի եղբայրը դիմել է ոստիկանություն և հայտնել քրոջ անհետացման մասին:
Խուզարկություն իրականցնելով Յամադայի աշխատավայրում` նրանք գտել են կնոջ դիակը` սառցարանում պահված:
Ավելի ուշ Յամադան խոստովանել է, որ խեղդել է կնոջը վիճաբանության ժամանակ և հանցանքի հետքերը վերացնելու նպատակով` նրա դիակը տեղափոխել է իր աշխատավայր և պահել է սառցարանում:









