Հնդիկ երեխայի թոքից բժիշկները կենդանի ձուկ են հեռացրել

15:17 • 30.05.12

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Կարգոն քաղաքի բնակիչ 12-ամյա Անիլ Բարելան գետափին ընկերների հետ խաղալիս հանկարծաբար 9սմ երկարությամբ ձուկ է կուլ տվել, տեղեկացնում է orange.co.uk կայքը:

 

Տուն վերադառնալիս երեխայի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Անիլի ծնողներն իրենց որդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: 45 րոպե տևած վիրահատության ժամանակ բժիշկներին հաջողվել է տղայի ձախ թոքից հեռացնել ձկանը:

 

Բժիշկ Փրամոդ Ջհավարի խոսքերով` իր 20 տարվա բժշկական գործունեության ժամանակ սա առաջին այսպիսի դեպքն է:

 

«Կուլ տալու ժամանակ կերակրափող իջնելու փոխարեն ձուկը շեղվել է ճանապարհից»,- ասել է բժիշկը, հավելելով, որ այն շնչել է, երբ հանել են տղայի թոքից: