Ինքնահաշվեհարդար. ամերիկացին դանակով կտրել է մարմնի մասերն ու նետել ոստիկանների վրա

17:18 • 30.05.12

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի ոստիկանները փորձել են ձերբակալել մի հանցագործի, որ իրավահապներից փախչելու և նրանց ուշադրությունը շեղելու նպատակով դանակով կտրել է իր մարմնի մասերնու ու նետել նրանց ուղղությամբ, տեղեկացնում է CBS-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Հակենսակ քաղաքում: 43-ամյա Ուեյն Քարթերը փրկարար ծառայություն է զանգել ու հաղորդել որ մտադիր է իրեն վնաս պատճառել:

 

Քարթերի տուն է եկել 2 ոստիկան, որոնք Քարթերին հայտնաբերել են դանակը ձեռքին: Ոստիկանները պահանջել են ցած դնել դանակը, սակայն տղամարդը չի արձագանքել: Ավելի ուշ նա մի քանի անգամ դանակահարել է իրեն: Քարթերը բղավել է իրավապաների վրա: Սակայն դրանից հետո տեղի է ունեցել ամենասարսափելին` նա դանակով կտրել է աղիքների մի մասն ու նետել ոստիկանների վրա:

 

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Քարթերին, ով կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

 

Քարթերի գործողությունների պատճառն անհայտ է: Հավանական է, որ նրա ինքնադատաստանի պատճառը հոգեկան խանգարումն է եղել: