Չինաստանում «Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմից մոտ 13 րոպեանոց դրվագ են հանել (տեսանյութ)

18:36 • 30.05.12

«Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմի չինական ցուցադրության ժամանակ մի քանի տեսարան մոնտաժվել է, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

 

Ընդհանուր առմամբ շուրջ 13 րոպե դուրս է մնացել ֆիլմից: Չինական իշխանությունները նպատակահարմար չեն գտել «չինական տեսարանների» ցուցադրությունը: Մասնավորապես` տեսարաններից մեկում ֆիլմի գլխավոր հերոսները նստած են չինական ռեստորաններից մեկում, որտեղ ավելի ուշ արյունալի դեպքեր են ծավալվում: Մեկ այլ տեսարանում ամերիկացի գաղտնի գործակալը, ում կերպարը մարմնավորել է Ուիլ Սմիթը, հատուկ սարքով ջնջում է չինացիների հիշողությունը:

 

Չինաստանի կառավարության հայտարարությունում նշվում է, որ վերոնշյալ տեսարանը հնարավոր է, որ ենթատեքստ ունի և «միտումնավոր է» նկարահանվել: