Ռուս միլիոնատերը 5 հազարանոց թղթադրամներից պատրաստված ինքնաթիռներ է բաց թողել պատուհանից (լուսանկարներ)

15:50 • 30.05.12

Ռուսական հայտնի VKontakte սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը 5 հազար ռուբլիանոց թղթադրամներից ինքնաթիռներ է պատրաստել և, դրանք նետել Սանկտ Պետերբուրգում գտնվող իր գրասենյակի պատուհանից դուրս, գրում է Legalnews.com-ը:

 

Զարմանալի չէ, որ «թանկարժեք» ինքնաթիռների` օդում հայտնվելուց հետո 27-ամյա միլիոնատիրոջ գրասենյակի պատուհանների տակ մեծ ամբոխ է հավաքվել:


Ընդհանուր առմաբ` Դուրովը 65 հազ ռուբլու ինքնաթիռ է արձակել, սակայն տեսնելով հավաքվածների պահվածքը և փողերի համար սարքած ծեծկռտուքը, անմիջապես դադարեցրել է ինքնաթիռների «մատակարարումը»:

 

Դուրովն այս առիթով նշել է, որ գնալով այդ քայլին, պարզապես ցանկացել է բարձրացնել տրամադրությունը, իսկ մի շարք բլոգերներ արդեն քննադատել են նրա արարքը` այն «սադրանք» որակելով: