«Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ–ն դատապարտում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը (տեսանյութ)
Վանաձորում երեկ ստեղծվել «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադիր նիստից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ, ուր քննադատում է կինոռեժիսոր Թեհմինե Ենոքյանի` «Բնության հաշվեհարդար» ֆիլմը:
Ըստ «Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ-ի, Թեղուտի մասին ֆիլմում տեղ են գտել ոչ իրական փաստեր՝ այլ հերյուրանքներ:
«Կոչ ենք անում ֆիլմի ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար: Հայտնում ենք, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել օրենքով չարգելված այլ միջոցների: Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով»,– ասվում է հայտարարությունում:
ՀԿ-ն նաև պահանջում է շտապ ջնջել ֆիլմը համացանցից։










