Սամվել Նիկոյանը, հավանաբար, կաշխատի գործադիրում, իսկ ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

18:50 • 30.05.12

Չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, հավանաբար, կաշխատի գործադիր մարմնում, այս մասին այսօր ԿԸՀ-ում պատգամավորի իր մանդատը ստանալուց հետո լրագրողներին հայտնեց ինքը՝ Սամվել Նիկոյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ նա կղեկավարի Բնապահպանության նախարարությունը, Նիկոյանը հրաժարվեց մանրամասնել:
Նա չթաքցրեց, որ 5-րդ գումարման ԱԺ նախագահի հիմնական թեկնածուն Հովիկ Աբրահամյանն է և նա էլ կզբաղեցնի այդ պաշտոնը: