Լեհաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում Օբամայի լեզվական սայթաքման պատճառով
Լեհաստանը Միացյալ Նահանգներից ներողություն է պահանջում` Վաշինգտոնում կայացած Ազատության մեդալների հանձնման արարողության ժամանակ նախագահ Բարաք Օբամայի ելույթի կապակցությամբ: Նախագահը, խոսելով նացիստական տարիներին երկրի տարածքում գործած նցիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներիմ ասին, դրանց մասին ասել է «լեհական մահվան ճամբարներ»:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, ի պատասխան, հայտարարել է, որ Օբաման «շփոթվել է» և նկատի է ունեցել Լեհաստանի տարածքում նացիստական համակենտրոնացման ճամբարները: Սակայն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Սպիտակ տունը պետք է ներողություն խնդրի «վրդովվեցուցիչ սխալի» համար:
ԱՄՆ բարձրագույն մեդալով հետմահու պարգևատրվել է լեհական Դիմադրության հայտնի գործիչ Յան Կարսկին:









