«Պուտինի վրա» փռշտացած ցուցարարը դատապարտվել է 15-օրյա վարչական կալանքի

17:09 • 30.05.12

«Այլ Ռուսաստան» կուսակցության ակտիվիստ Դմիտրի Կարուևը դատապարտվել է 15-օրյա վարչական կալանքի` ՌԴ նախագահի` Չեբոկսարի քաղաքի ընդունարանի մոտ նստացույց անելու ժամանակ մանր խուլիգանություն կատարելու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Ոստիկանության կարծիքով` Կարուևը մայիսի 6-ին նստացույցի ժամանակ թքել է Պուտինի նկարի վրա:

 

«Իրականում ես չեմ թքել, այլ ուղղակի փռշտացել եմ»,- պարզաբանել է ընդդիմադիրը:

 

Այսօր դատարանը Կարուևին մեղավոր է ճանաչել ու նշանակել 15-օրյա ազատազրկման պատիժ: Ընդդիմադիրը դատարանի վճիռն արդեն բողոքարկել է: