Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ՝ Սանկտ-Պետերբուրգում
Սանկ-Պետերբուրգում՝ մայիսի 26-ին և 27-ին կազմակերպվել են միջոցառումներ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 94-րդ տարեդարձին:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տոնը մայիսի 26-ին նշվել է Սանկտ-Պետերբուրգի Բելոսելսկիների-Բելոզերսկիների պալատի համերգային դահլիճում։
Ելույթով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ընդգծել է Հայաստանի առաջին հանրապետության կարևորագույն դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, Հայոց պետականության վերածննդի գործում:
Մայիսի 27-ին տոնը մեծ հանդիսավորությամբ նշվել է հայ համայնքի մշակութային կենտրոնում։ Այնուհետև այն զուգորդվել է կիրակնօրյա դպրոցի Այբենարանի տոնի հետ:
Ներկաներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հյուպատոսը: Միջոցառումն ավարտվել է դպրոցի սաների ներկայացրած համերգային ծրագրով:









