Շուշան Պետրոսյանի խնդիրները. քաղաքի արտաքինից սկսած՝ մինչև հենց ԱԺ–ում «միջհարաբերությունները» (տեսանյութ)
ՀՀԿ–ական նորընտիր պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Ազգային Ժողովում բազմաթիվ խնդիրներ է տեսնում լուծելու՝ «քաղաքի արտաքինից սկսած՝ մինչև հենց Ազգային ժողովում «միջհարաբերությունները»» (թերևս միջմարդկային հարաբերությունները – Tert.am)։ Նման կարծիք Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստը՝ միաժամանակ նշելով, որ նույնիսկ լրագրողների մեջ կա «այդ մշակույթի» պակասը։ Տիկին Պետրոսյանը, մասնավորապես, դժգոհ է այն «տգեղ հայերենից», որով ներկայացվում են հոդվածները, ինչպես նաև դրանցում արտահայտվող վերաբերմունքը «սիրած կամ չսիրած» անհատի նկատմամբ։
Երգչուհի–պատգամավորը նաև ասել է, որ շարունակելու է արվեստագետի իր գործը և հանդես է գալու համերգներով։ «Երգը չի կարող կորել, որովհետև դա ես եմ, դա իմ էությունն է»,– ասել է նա։
Շուշան Պետրոսյանը ասել է նաև, որ հասցրել է ծանոթանալ «ԱԺ կանոնակարգ» օրենքին։










