Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

13:35 • 30.05.12

Երևանի ժամանակով ժամը 12.00-ին Սոչի քաղաքի կենտրոնական սեյսմիկ կայանը երկրաշարժ է գրանցել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Սեյսմիկ կայանի տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.5 բալ: Այժմ տեխնոլոգիական կայանները որոշում են երկրաշարժի էպիկենտրոնը:

 

Ավերածություններ չկան: