Մերձմոսկվայի բնակիչը ողջ է մնացել դանակի 100 հարվածից հետո

15:39 • 30.05.12

ՌԴ Մերձմոսկովյան Բրոննիցիի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Վլադիմիրովին դանակի շուրջ 100 հարվածի վնասվածքներով տեղափոխել են Բրոննիցի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Գիտակցության գալով, երիտասարդը ոստիկաններին պատմել է, որ դպրոցական ընկերների կողմից դաժան հարձակման է ենթարկվել: Նրան հարվածել են ձեռքերով և ոտքերով, ավելի ուշ երբ նա փորձել է դիմադրել, երիտասարդները դիմել են դանակի օգնությանը:

 

«Մութ էր, ոչինչ չէր երևում, մի քանի ծակոց զգացի, ավելի ուշ կորցրեցի գիտակցությունս»,- ասել է Վլադիմիրը:

Թեև Վլադիմիրը շատ արյուն է կորցրել այնուամենայնիվ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

 

Տուժածի հոր խոսքերով` թեև այդ օրվանից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն մինչ օրս դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

 

Մինչդեռ ՆԳՆ քաղաքային վարչությունից հայտնել են, որ գործին ընթացք չի տրվել, քանի որ իրավապահներին մինչ օրս Վլադիմիրի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություն չի տրամադրվել: