Թայլանդի հայտնի հանգստավայրերից մեկում հայտնվել են թունավոր մեդուզաներ

23:02 • 30.05.12

Զբոսաշրջիկների ամենասիրելի հանգստավայրերից մեկում ՝Թայլանդի Փհուքեթ կղզում, հայտնվել են թունավոր մեդուզաներ: Այս մասին հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով թայլանդական լրատվամիջոցներին:
 

Bluebottle տեսակի մեդուզաները հայտնաբերվել են Նայհան լողափի մոտակայքում, ինչի կապակցությամբ լողափը փակվել է: Փորձագետները չեն բացառում, որ մեդուզաները կարող են հայտնվել մյուս լողափերում ևս:
 

Bluebottle մեդուզաների հպումը մաշկին բավականին ցավոտ է: Ցավը պահպանվում է մի քանի ժամերի ընթացքում, այնուհետև առաջանում են խոցեր, ինչից հետո մնում են սպիներ: