Դրամի արժեզրկումը չպետք է խուճապ առաջացնի հասարակությունում. տնտեսագետ

13:24 • 30.05.12

Դրամի արժեզրկումը չպետք է խուճապի մատնի հայ հասարակությանը, քանի որ դա դրսի գործոնի ազդեցություն է, և կապ չունիՀայաստանի քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով դոլլարի փոխարժեքի մասին:

 

Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ արտաքի ու ներքին ազդակների ազդեցությունը ավելի շատ տնտեսական է: Արտաքին ազդակների թվում Մանասերյանը գտնում է, որ մեծ դեր ունի ԱՄՆ տնտեսության որոշակի աշխուժացումը, վերելքը՝ կապված Օբամայի վարչակազմի իրականացրած տնտեսական փրկության ծրագրերի հետ:


«Տնտեսական մրցակցությամբ պայմանավորված՝ թուլանում է եվրոյի դիրքերը, եվրոյի դիրքերը թուլանում է նաև ֆինանսական ճգնաժամով պայմանավորված: Իսկ Հայաստանի տնտեսության վրա իր ազդեցությունն ունեցան քաղաքական գործընթացները և սեզոնային որոշ գործոններ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:


Վերջինս լավատեսություն հայտնեց, որ թեև դրամի որոշակի արժեզրկում է նկատվում, սակայն դրա փոխարեն առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման տեմպերը առաջանցիկ արդյունքներ են գրանցել՝ 32 տոկոս:


«Հուլիսին կարող են գրանցվել դրամի արժեզրկմանը հակակշռող գործընթացներ: Եթե մեծ ցնցումներ չլինեն, և եթե շարունակվի կայուն կուրս և արդյունավետություն, հնարավոր է, որ տարվա վերջին ունենանք դոլլար-դրամ փոխարժեքի հետ կապված առավել քիչ տատանումներ ու մտահոգություններ»,- նշեց բանախոսը: