Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է ճանաճողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ քաղաքապետի խորհրդականը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները։
Որպես զբոսաշրջության ոլորտի կարևորում ՝ քաղաքապետի խորհրդականն առանձնացրել է քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը, որն զբաղվում է ինչպես ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, այնպես էլ Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ ու ծրագրերի իրագործումով։
Հյուրերի ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան – սիրթի տուր» ծրագիրը։ Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությամբ կողմերը, գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, առաջիկայում ճանաչողական ու գործնական փոխայցելություններ կիրականցնեն։









