ԱՊՀ որոշ երկրներ և մասնավորապես, Ադրբեջանը մարդկային օրգանների անօրինական շուկայի հիմնական մատակարարն են
Մարդկային օրգանների միջազգային անօրինական առևտուրը տարեկան եկամտի մակարդակով հավասարվում է զարգացած արդյունաբերական բիզնեսին:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, 2012թ. նման ապրանքների առուվաճառքի գործարքներ են տեղի ունեցել ամեն ժամ, և որոշ դեպքերում նույնիսկ ավելի մեծ պարբերականությամբ, իսկ «սև փոխպատվաստման վիրահատությունների քանակը» 10 հազարից անցնում է:
Կազմակերպության փորձագետները օրգանների վաճառքի ավելացումը կապում են գործազրկության հետ, որը համակել է ԱՊՀ երկրները:
Պահանջարկն առաջարկ է ծնում, իսկ շուկայում այժմ դա առավել քան շատ է:
Օրգաններ գնելու համար պայմանավորվածություն ձեռք բերել կարելի է հաշված րոպեների ընթացքում, համացանցում «վաճառում եմ երիկամս» գրություն փնտրելիս 4 մլն պատասխան է բերվում, որոնց զգալի մեծամասնությունը պոտենցիալ վաճառողների հայտարարություններն են:
Սկասած 2008թ. տխրահռչակ վիճակագրության առաջատար կետերից է Մոլդովան, որից միայն մի փոքր են հետ մնում Բելառուսը, Ադրբեջանը և Ռուսաստանը:
ԱՊՀ երկրներում սպանությունների թվի կտրուկ աճը կապվում է հատկապես փոխպատվաստման սև շուկայի հետ:
Բացի ԱՊՀ վերոհիշյալ երկրներից, այդ ոլորտում զանգվածային աշխատում են Պակիստանը, Իսրայելը և Չինաստանը: Չինաստանի բրոկերները, մասնավորապես այն մեկը, որը աշխատում է «Վաճառիր երիկամդ և գնիր Ipad» կարգախոսով, հստակ հայտարարում են. վճարիր 5 հազար ԱՄՆ դոլար և 10 օրից առողջ երիկամ կունենաս:









