Գերազանցվել է աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերի ռեկորդը (լուսանկարներ)

13:30 • 31.05.12

Օրերս Նյու Յորքի Serendipity 3 ռեստորանում պատրաստվել էր աշխարհի ամենաթանկարժեք համբուրգերը, որը գնահատվել էր 295 դոլար ու անմիջապես գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում», տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Սակայն դրանից մի քանի օր անց, Douche Burger ընկերությունը ներկայացրել է մեկ այլ` «666» համբուրգերը, որի գինը 666 դոլար է:

 

Ուշագրավ է, որ միջին չափի համբուրգերի վերնամասում հնգաթև աստղն է դաջված, իսկ ներսում տավարի միս է, օմար, իտալական պանիր, ձկնկիթ և կանաչի: